Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ

Հանրահայտ երգիծաբանին հետաքրքրում է` նմանակումը ստացվել է, թե ոչ։ Ավելի քան 200 հազար մարդ դիտել է տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նմանակել է դերասան և հաղորդավար Դմիտրի Նագիևին, նկարել ինքն իրեն ու տեսանյութը հրապարակել Instagarm–ում։

«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան

«Մանկուց երազել եմ նմանվել իմ կուռքին՝ Դմիտրի Նագիևին։ Նմա՞ն եմ։ Թե՞ դեռ պարապեմ»,- տեսանյութին կից գրել է նա։

Օգտատերերից ոմանք գրել են, որ շատ է նման, մյուսներն էլ կատակել են։ «Մազերն են մի քիչ շատ»,– գրել է մեկը։ «Հայի ես նման»,– գրել է մեկ ուրիշը։

Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութն արդեն դիտել են ավելի քան 200 հազար անգամ։

Կյանքը հնարավոր է 10 տարով երկարացնել. Գարիկ Մարտիրոսյանը նշել է ՀՀ–ի հրաշալի անկյունները