ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեկշինը հայտարարել է, որ Չինաստանից Ղազախստան տարհանված քաղաքացիների և օտարերկրացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չինաստանից տարհանել են Ղազախստանի 83 քաղաքացու։ Նշվում էր, որ Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով Չինաստանից տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիները: Տարհանված քաղաքացիները տեղափոխվել են կարանտինային գոտի։ Հայաստանի կառավարության տվյալներով ՝ տարհանվել է միայն ՀՀ մեկ քաղաքացի։
«Բոլորի վիճակը բավարար է, ջերմությունը` նորմայի սահմաններում։ Որևէ մեկի մոտ կորոնավիրուս չկա», - Բեկշինի խոսքը մեջբերում է Sputnik Ղազախստանը։
Այդուհանդերձ, հիվանդները, նրա խոսքով, ստիպված կլինեն 14 օր մնալ կարանտինում։
Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ. Դալայ լաման իր մեթոդն է առաջարկել
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ աշխատում են չինական կողմի և միջազգային գործընկերների հետ ՝ անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով ՝ Չինաստանում է գտնվում ՀՀ շուրջ 400 քաղաքացի, որոնք գրանցված են դեսպանատանը, նրանցից 7-ը եղել են Հուբեյ նահանգում։
Կորոնավիրուսի ախտորոշման թեստերն արդեն Հայաստանում են. դրանք տրամադրել է ՌԴ-ն