ԱԻՆ–ը ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգ է ստացել

Ահազանգը ստանալուց հետո փրկարարները, հատուկ ջոկատն ու սակրավորները մեկնել են դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին «911» ահազանգման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Փլուզվել է Կոնդի` չգործող մզկիթի մի հատվածը. տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել