Բուլղարահայը նետվել է Ատլանտիկայի սառը ջուրը և փրկել ընկերոջը

Միջադեպը տեղի է ունեցել, երբ շոգենավը, որի վրա ծառայում է Էդուարդ Դավիդյանը, ուսումնական նավարկություն է կատարել Կանադայի ափերի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Բուլղարահայ նավաստի Էդուարդ Դավիդյանը փրկել է ընկերոջն Ատլանտյան օվկիանոսի սառը ջրից։ Նրա անձնազոհ արարքի մասին գրել է բուլղարական «Դնես» պարբերականը։

Ղրիմում ուկրաինական նավերի փոխանցումն անվանել են նշան Զելենսկուն

Դավիդյանը շոգենավի ինժեներն է, որը լողում է Կանադայի ատլանտյան ափի մոտ։ Գալիֆաքս քաղաքից ոչ հեռու շոգենավն ուսումնական նավարկություն է կատարել։ Մանևրներից մեկը մշակելու ժամանակ, երբ նավը պտույտ է կատարել, նավաստիներից մեկը կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։

«Ես տեսա, որ նա սկսում է խեղդվել։ Ժամանակ չկար, ուստի ես թռա ջուրը», - պատմել է բուլղարահայը։

Ղրիմում ուկրաինական նավերի փոխանցումն անվանել են նշան Զելենսկուն

Նա ընկերոջը պահել է ջրի վրա (որպեսզի ցրտից վերջույթները չփայտանան), մինչև նրանց մոտեցել է նավը և դուրս բերել ջրից։

Նավի անձնակազմը Նոր Շոտլանդիա կանադական նահանգի իշխանություններից արիության համար շնորհակալագիր է ստացել, իսկ Գալիֆաքս նավահանգստի տնօրենը հայտարարել է, որ հպարտանում է նավաստիներով։