ՌԱԴԻՈ

Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին

Ղազախստանը դժվար թե համաձայնի Հայաստանից մեքենաների վերաարտահանման նոր սխեմաներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, ՀՊՏՀ Ինստիտուցիոնալ և ինովացիոն տնտեսության հետազոտական կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։
Sputnik
Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին

Տնտեսագետը հիշեցրեց, որ երբ Հայաստանը ստացել է ցածր մաքսատուրքեր պահպանելու մի քանի տարվա իրավունք, ԵԱՏՄ գործընկերների հետ ֆիքսվել էր` այդ արտոնությունից պիտի օգտվի բացառապես Հայաստանը, և նման ապարանքները (այդ թվում` ավտոմեքենաները) չպետք է արտահոսեն ԵԱՏՄ մյուս երկրներ։

Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես

Սա հատկապես տեղին է Ղազախստանի համար, որտեղ կա մեքենաների սեփական արտադրություն (մի շարք օտարերկրյա գործարանների մասնաճյուղեր)։ Հետևաբար, Հայաստանից եկող մեքենաներն անհավասար մրցակցություն էին ստեղծում այդ երկրի արտադրողների համար։

«Չմոռանանք, որ Ղազախստանում շահեր ունեն նաև ռուսական ավտոարտադրողները, որոնք ևս գոհ չէին այս իրավիճակից», – հավելեց Մարգարյանը։

Խոսելով վերջերս հրապարակված 2019-ի արդյունքներով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի մասին` տնտեսագետը ուշադրություն դարձրեց ոչ ուղղակի հարկերի վճարման ավելացմանը։ Դրանց նշանակությունն այն է, որ ուղղակի հարկերը վճարում է ինքը` բիզնեսը (շահութահարկ ու աշխատողների եկամտային հարկ), այլ ոչ թե վճարել է տալիս սպառողին` ապրանքի գնից (ԱԱՀ և ակցիզ)։

Չարագործները մեքենաներ են գնո՞ւմ Հայաստանից. Ղազախստանի ՆԳՆ–ի պարզաբանումը

«Սակայն եթե գնահատենք, թե որքանով են տարբերվում փաստացի հարկերի ծավալներն անվանական դրույքաչափերից, կտեսնենք, որ շրջանառության դեռ շատ մեծ ծավալ կարելի է դուրս բերել իրական շրջանառություն», – ընդգծում է մասնագետը։

Ընդ որում, պետք է ոչ միայն ստուգել, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն, այլ նաև խորապես վերլուծել բիզնեսի շրջանառությունը` տեսնելու, արդյոք նրանք չեն ուռճացնում ծախսերն ու արհեստականորեն նվազեցնում շահույթը։ Սրա համար պետք են հետագա լուրջ վերլուծություններ։ 

Նշենք, որ շահութահարկի մուտքերի ավելացման մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ 2017-ի համեմատ, հազար խոշոր հարկատուները վճարել են 4,4%-ով ավելի շահութահարկ։