ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի -Sputnik. Փլուզվել է Կոնդի Ռուսթավելու փողոցի չգործող մզկիթի մի հատվածը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:
Վարդենիս-Սոթք ճանապարհի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: