ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սկոթլանդ Յարդին, տղամարդուն չեզոքացրել են թաղամասի ոստիկանները։
«Ենթադրում ենք, որ մի քանի մարդ վիրավորվել է։ Հանգամանքները պարզվում են»,– նշված է Լոնդոնի ոստիկանության Twitter–ի էջում։
Իրավապահ մարմինները կարծում են, որ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ հարձակման հետևանքով կա 2 վիրավոր։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին