ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Մոսկվայում Ռոսգվարդիա երկու բռնցքամարտիկի են ձերբակալել, որոնք կասկածվում են անօրինական թմրանյութ պահելու մեջ: Նրանք փորձել են թաքնվել իրավապահներից, իսկ փաստաթղթերը ստուգելու ժամանակ չեն կատարել օրինական պահանջները։
Ձերբակալվածներից մեկը հարվածել է Ռոսգվարդիայի աշխատակցի դեմքին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռոսգվարդիայի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Գրիբակինը։
Ավելի վաղ Baza տելեգրամ ալիքը տեղեկացրել էր, որ հարձակվողը և նրա ընկերը` կիսածանր քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոն, 2019-ի աշխարհի առաջնության մասնակից Գեորգի Քուշիտաշվիլին և ևս մեկ բռցքամարտիկ՝ Հովիկ Հովհաննիսյանը, ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու համար։ Հաղորդվում է, որ 24-ամյա Քուշիտաշվիլու մոտ գտել են անծանոթ նյութով փաթեթ։ Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը ասել է, որ մարզիկներին սպասվում է խիստ պատիժ։
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է մինչ այդ անպարտելի ռուսաստանցի մարզիկին. տեսանյութ
«Ռոսգվարդիայի աշխատակիցներն ուշադրություն են դարձրել երկու կասկածելի տղամարդկանց, որոնք պարեկային ավտոմեքենա տեսնելիս փորձել են թաքնվել շքամուտքերից մեկում», - պատմել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Փաստաթղթերը ստուգելու ընթացքում չարագործներից մեկը հարվածել է Ռոսգվարդիայի ներկայացուցչի դեմքին։ Ռոսգվարդիայի աշխատակիցները նշել են, որ տղամարդիկ ագրեսիվ են պահել իրենց։ Գրիբակինի խոսքով՝ անձնական ստուգման ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերել և առգրավել են կոկաինի փաթեթ։ Բռնցքամարտիկներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանում։