Եղանակի վատթարացում․ «Վերին Լարսի» ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

«Վերին Լարս» հսկիչ անցակետը ռուսական կողմից փակելու որոշումն ընդունվել է մեքենաների անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով, հաշվի են առնվել նաև Վրաստանի սահմանային ոստիկանության խորհուրդները։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Վլադիկավկազ քաղաքը և Լարս բնակավայրը կապող հատվածում՝ ռուս-վրացական սահմանի ուղղությամբ, երթևեկությունն արգելված է անբարենպաստ եղանային պայմանների պատճառով։

Սանդիկով. «Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը կնպաստի հարցերի արագ կարգավորմանը»

Ինչպես հաղորդում է Հյուսիսային Օսեթիայի հարցով Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը, արգելքը սահմանվել է հունվարի 31-ին` տեղական ժամանակով 11:00-ին՝ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով։ Հաղորդվում է նաև, որ հաշվի են առնվել Վրաստանի սահմանային ոստիկանության խորհուրդները։

«Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի հարցերով Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը հորդորում է զերծ մնալ այս ուղղությամբ ուղևորություններից», - նշված է հաղորդագրության մեջ։

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավելի քան 300 ավտոմեքենա արգելափակված է մնացել ճանապարհին Վրաստանում առատ ձյան պատճառով։ Ռուս-վրացական սահմանի մոտ գոյացել է բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների հերթ։

«Վերին Լարս» անցակետով ուղին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։