Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հանրապետությունում ևս առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Շիրակի մարզի ճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik.ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում առկա են փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Եղանակի վատթարացում․ «Վերին Լարսի» ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով  բեռնատարների համար՝ փակ:

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սարավան-«Զանգերը»`կցորդիչով բեռնատարների։ Թեպետ ճանապարհին առկա է մերկասառույց, բայց այս ճանապարհը բաց է մնացած բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Պատրաստվեք. Հայաստանում կրկին կցրտի. եղանակի տեսություն

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի ճանապարհները  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Սյունիքի և Կոտայքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: