Թունավորում շմոլ գազից. ընտանիքի 4 երեխաները հիվանդանոցում են

Կոտայքի մարզի Քասախ գյուղում խոսում են, որ առաջին դեպքը չէ, որ այս ընտանիքի երեխաները թունավորվում են գազից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ փետրվարի լույս 1-ի գիշերը Կոտայքի մարզի Քասախ գյուղից Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն ընտանիքից չորս երեխա՝ 10, 12, 6 և 1 տարեկան։

Սարուխանում ընտանիքի անդամներն ու նրանց անչափահաս հյուրը թունավորվել են շմոլ գազից

Անչափահասների հոսպիտալացման պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության բաժանմունքի բաժնի վարիչը տեղեկացրեց, որ երեխաներն այս պահին հիվանդանոցում են։

«Երեխաների մոտ առկա է դրական դինամիկա, նրանք շարունակում են հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալ»,–ասաց նա։

Նախնական վարկածով՝ գազն արտահոսել է գազի կաթսայից։

Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, երեքը երեխաներ են

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ սա առաջին դեպքը չէ, որ այս ընտանիքի երեխաները գազի արտահոսքից թունավորվում են։

Արալեզ գյուղում ընտանիքի 4 անդամ թունավորվել են շմոլ գազից. նրանց հոսպիտալացրել են