Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Վերջին օրերին Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց դիմողների թիվն ավելացել է։ Բժիշկը, ի թիվս մի շարք խորհուրդների, հորդորում է սահմանափակել համբույրով ողջագուրվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում լարված են աշխատում: Բուժհաստատության մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հիվանդանոցային զբաղվածությունը գրեթե 98 տոկոսի է հասնում:

«Հիմա աշխատում ենք, որ ովքեր անհրաժեշտություն ունեն բուժզննման, առանց բժիշկի խորհրդատվության ու առանց օգնության դրսում չմնան»,- նշեց նա:

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Հոդամկանացավ, բարձր ջերմություն, թուլություն, հիպերթերմիկ երևույթ հազ. մարդիկ հիմնականում այս ախտանիշներով են դիմում հիվանդանոց:

Թունավորում շմոլ գազից. ընտանիքի 4 երեխան հիվանդանոցում են

Այս պահին հիվանդներից միայն երկուսի մոտ է թոքաբորբ ախտորոշվել, մյուսների դեպքում` հիմնականում H1N1՝ տրախեիտ, բրոնխիտ, տրախեոբրոնխիտ:

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Հիվանդանոց ավելի շատ դիմում են մեծահասակները:

Երևանի հիվանդանոցներից մեկում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա

«Հիպերթերմիայի դեպքում՝ 39-40 աստիճան ջերմությամբ, անմիջապես հոսպիտալացնում ենք: Հիմա մանկական բաժանմունքում ունենք հոսպիտալացված 22 հիվանդ, բայց նրանց թիվն օր օրի ավելանում է, ամեն օրվա ավարտին թիվն աճում է: Մեծահասակների բաժանմունքում 14 հիվանդ կա, որը բավականին լուրջ թիվ է: Այստեղ ոչ միայն H1N1, այլ նաև սուր ռեսպերատոր տարբեր վարակներն են»,- ասաց Հովհաննիսյանը՝ դեպքերի աճը պայմանավորելով սեզոնի և տեղումների բացակայության հետ:

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Մասնագետը չվարակվելու համար խորհուրդ է տալիս սահմանափակել շփումը, հյուրընկալությունները, պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվալ, սենյակներն օդափոխել, շատ հեղուկ խմել, միրգ ու բանջարեղեն ուտել, սնվել ռեժիմով և ամենակարևորը՝ սահմանափակել համբույրով ողջագուրվելը:

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը մարզային բուժհաստատություն է, հիվանդները ոչ միայն Գյումրիից են, այլ նաև մարզի մյուս համայնքներից:

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա