Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից

Եվրամիության օրենքների մեծ մասը դեռ կշարունակի գործել Միացյալ Թագավորությունում, մինչև երկիրը համաձայնեցնի Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվար — Sputnik. Մեծ Բրիտանիան այսօր պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից ։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, պաշտոնապես հրաժարումը տեղի ունեցավ Լոնդոնի ժամանակով 23:00-ին (փետրվարի 1-ի 03:00 երևանյան ժամանակով):

ՄԱԿ-ը կողմ է ԱԽ հնգյակի առաջնորդների հանդիպում անցկացնելու Պուտինի գաղափարին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իրադարձությանը նախորդած խոսքում ասել է, որ այժմ եկել է համախմբվելու և նոր հնարավորություններից օգտվելու ժամանակը: Նա նշել է, որ իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն շարժվում է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:

ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը և դառնում է երրորդ կողմ: «Ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք նրանց որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»,- գրված է հայտարարությունում:

«Իրականում». Մեծ Բրիտանիան Հայաստանի ներքին գործերում քիթը խոթելու մեծ մասնագետ է

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն առանցքային փոփոխություններ այժմ տեղի չեն ունենա, քանի որ գործելու է անցումային շրջանը: Եվրամիության օրենքների մեծ մասը կշարունակի գործել Միացյալ Թագավորությունում, մինչև Բրիտանիան համաձայնեցնի Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը: