ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի հետևորդներին ներկայացրել է, թե ուրբաթ երեկոյան ինչպես են հանգստանում «Իմ քայլի» պատգամավորները։
«Մնացել է երգիս տակ». Աշոտյանը նեղվել է ու առաջարկ արել Փաշինյանին
Մակունցի հրապարակած տեսանյութում պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում ու երգում հայկական ժողովրդական «Կաքավիկ» երգը։ Պատգամավորներն էլ ձայնակցում են նրան։
«Խմբակցության հերթական «պառակտումը»»,– տեսանյութին կից գրել է խմբակցության ղեկավարը։
Facebook-ում Մակունցի հետևորդները հավանել են նրա հրապարակումը։
«Գայանե ջան, սիրուն եք երգում»,– պատգամավոր Գայանե Աբրահամյանին է դիմում մեկնաբանողներից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելում է, որ «Արթուրն ավելի լավ է երգում»։
Արդեն երգում են. Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը տեսահոլովակ են նկարահանել
Օգտատերերից մեկին «Իմ քայլի» երգը հիշեցրել է ընդդիմության մասին։ «Էս խեղճ «ընդդիմության» հոգսը քի՞չ էր, դուք էլ սենց սիրուն երգում եք»,– գրում է նա։
Մեկ ուրիշն էլ պահանջում է վերադարձնել Երևանի ավագանու անդամներին` ակնարկելով, որ այսօր ԱԺ պատգամավորի մանդատ ստացած գործիչներից ոմանք մինչ այդ Երևանի ավագանու անդամներ էին։