ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ վարորդների, որոնցից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումները հայտնաբերել են 138 վարորդի, որոնք ոչ սթափ վիճակում են վարել ավտոմեքենան։ Այդ վարորդները խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ, եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը։ Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։
Բալային համակարգը նորից է վերանայվում. «Իմ քայլն» առաջարկում է մեղմացնել կետերից մեկը