Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Տավուշում

Վաղ առավոտյան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ստորգետնյա ցնցումներ է արձանագրել Ադրբեջանի Ղազախի շրջանում ու Հայաստանի Տավուշի մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Ջերմաստիճանը նվազում է, ցիկլոնը` մոտենում. եղանակի տեսություն

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով:

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, մասնավորապես` Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում: