ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է. նրանք նշում են Աննա Հակոբյանի 42-ամյակը։
Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչպես են ընտանիքով հավաքվել տորթի շուրջ, իսկ փոքրիկ Արփին երգում է. «Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն...»։
Հետո ամբողջ ընտանիքով երգում են հանրահայտ «Happy Birthday»–ը, այնուհետև նույն երգի հայերեն տարբերակը։
Փաշինյանը հարցնում է. «Հայկական երգ չկա՞»։ Նա հորդորում է մյուս տարի ծննդյան օրը նշել հայկական երգով։
Աննա Հակոբյանը դուստրերի հետ սկսում է երգել «Արձագանք» խմբի «Ծնունդդ շնորհավոր» ստեղծագործությունը։
«Լավ, մի կերպ տակից դուրս եկաք։ Բայց չեմ հասկանում` դուք իմ հայտարարությունները չե՞ք լսում, չե՞ք կարդում։ Հակաիշխանական...»,– հարցնում է Փաշինյանը, բայց չի հասցնում ավարտել խոսքը։
Աննա Հակոբյանն ասում է. «Մենք չենք կարող երգ հորինել մենք մեզ համար...»։ Հետո նա կանչում է ընտանիքի ամենափոքր անդամին. «Մի հատ էլ Արփին տորթը կծի՜...»։
Փոքրիկը հաճույքով համտեսում է տորթը։
Փաշինյանները վերցնում են բաժակներն ու շնորհավորում Աննա Հակոբյանին։
«Լավ ա` գոնե կոնյակը հայկական ա»,– ասում է վարչապետը։
«Տորթն էլ ա հայկական»,– ավելացնում է Հակոբյանը։
Նշենք, որ Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է։
Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր և տեսել` ինչ պայմաններում են զինվորները ծառայում
Աննա Հակոբյանը սիրով պատմել է վարսավիրանոցի, make up-ի ու հայ վարսավիրի մասին