«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է

Առատ ձյունը ուրախացրել է ոչ միայն երեխաներին, այլ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումորային գրառում է կատարել իր facebook–յան էջում` անդրադառնալով եղանակային պայմաններին։

Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին

«Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»,–գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում այսօր առատ ձյուն է տեղում։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Հանրապետության բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31–ին, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Միջերկրական ծովից համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում։