ԵՐԵՎԱՆ. 31 հունվարի — Sputnik. Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) հաղթել է Gibraltar Chess Festival միջազգային շախմատային մրցաշարում, որն անցկացվել է Ջիբրալթարում։
Շախմատի նոր կանոններ, կամ ինչպես հայ հասարակության մեջ արքան լիդեր դարձնել
Նշվում է, որ հունվարի 30–ին կայացել են օրվա ամփոփիչ խաղերն ու յոթ խաղացող 7,5 միավոր են հավաքել։ Հաշվի առնելով լրացուցիչ ցուցանիշները, հաղթողները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան), Վան Խաո (Չինաստան), Դանիիլ Յուֆա (Ռուսաստան), Դավիթ Պառավյան (Ռուսաստան). Մաքսիմ Վաշյե–Լագրավ (Ֆրանսիա), Դավիթ Նավարա (Չեխիա), Մուստաֆա Իլմազ (Թուրքիա)։ Հաղթողը որոշվել է թայ բրեյքում, որին մասնակցում էին առաջին չորս խաղացողները։
Թուրք կազմակերպիչները «վախեցել» են հայ շախմատիստուհուն տեսնել իրենց մրցաշարում
Ռուսաստանցի շախմատիստ Դավիթ Պառավյանը եզրափակիչ պարտիայում 1,5-0,5 հաշվով հաղթել է չինացի խաղացողին։
Դավիթ Պառավյանը ծնվել է 1988 թվականի մարտի 8–ին, 4 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մեծ հաջողությունների է հասել պատանեկան մրցաշարերում, մի շարք հեղինակավոր մրցանակներ ունի։
Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել