«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներն ինչպես են սելֆի անում ու ծիծաղում։
Sputnik

 Այսօր Ղազախստանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց լուսանկարվել երկու պետությունների դրոշների ֆոնին, հետո Միշուստինին առաջարկեց նաև սելֆի անել:

– Եկեք սկզբում ձեռք սեղմենք,– ասաց ՀՀ վարչապետը։

Լուսանկարիչները սկսեցին նկարել այդ պահը։

Միշուստինն առաջարկ է արել, որը դուր է եկել Փաշինյանին

– Գուցե նաև կողք կողքի կանգնենք,– առաջարկեց Միշուստինը։

– Իսկ սելֆի էլ չանե՞նք,– հարցրեց Փաշինյանն ու ձեռքը տարավ գրպանը։

– Այո, այո, –պատասխանեց ՌԴ վարչապետն ո ւ հարցրեց,– հայերեն «սելֆի» ինչպե՞ս կլինի։

– Սելֆին հայերեն բառ է,– ծիծաղեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ավելի ուշ հրապարակեց Միշուստինի հետ սելֆին։

​Հիշեցնենք` Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ղազախստանի Հանրապետություն է մեկնել հունվարի 31-ին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետի այցի ընթացքում նաև երկկողմ հանդիպումներ են լինելու։

Պետք է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկա ստեղծելուն ուղղված ջանքերը․ Փաշինյան