Ռուսական մուլտֆիլմերի հերոսները կխոսեն Արման Նավասարդյանի, Սերգեյ Դանիելյանի ձայներով

Շուտով հայերեն թարգմանությամբ հասանելի կլինեն «Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուի մուլտֆիլմերը` «Վինի Թուխը», «Մաուգլին», «Կառլսոնը», «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան»...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. «Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուն` ավելի քան 1000 մուլտֆիլմ, կթարգմանվի հայերեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Գարիկ Եզեկյանը։

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան ու հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել, որի շրջանակում խորհրդային մուլտֆիլմերի ոսկյա հավաքածուն կթարգմանվի հայերեն ու եթեր կհերառձակվի նոր` Shant Kids HD-հեռուստաընկերության եթերում։

«Մուլտֆիլմերը թարգմանելու գործընթացը սկսվել է մոտ երեք ամիս առաջ։ Դրանցից յուրաքանչյուրը թարգմանելու` մեր իրավունքների ձեռքբերման պրոցեսն ավարտելուց հետո ստանում ենք նյութերը և սկսում հայաֆիկացնել»,–ասաց Եզեկյանը։

Նրա խոսքով` հայտնի ու սիրված մուլտֆիլմերն իրենք պարզապես չեն թարգմանում, այսինքն` հայաֆիկացումը միայն տեքստային մասին չի վերաբերում` մուլտհերոսների ձայնարկություններն անգամ բնորոշ են դարձնում հայերենին։

«Հինգ րոպե մինչև ծով». Նատալյա Միրզոյանի մուլտֆիլմը Լեհաստանում մրցանակ է ստացել

Եզեկյանը հայտնեց, որ այժմ վերջնական պատրաստ է «Դե, սպասիրը», որն արդեն տեղադրել են Shant Digital TV–ի տեսավարձույթ բաժնում. շատ մուլտֆերմեր էլ կան, որոնց հայաֆիկացման աշխատանքների 80-90 տոկոսն արված է և այժմ վերջնական ադապտացման պրոցեսում են գտնվում։ Շուտով հայերեն թարգմանությամբ հասանելի լինի «Վինի Թուխը», «Մաուգլին», «Կառլսոնը», «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան», «Բրեմենյան երաժիշտները», «Ալվան ծաղիկը»։ Մինչև փետրվարի 20–ը 100–ից ավել մուլտֆիլմեր պատրաստ կլինեն։

Միլիարդատեր սերիալ. «Մաշան ու արջը» մուլտֆիլմը Գինեսի ռեկորդի գրքում է հայտնվել

«Մուլտֆիլմերի հերոսների ձայները կկարդան ոլորտի ավելի քան 15 լավագույն մասնագետները` Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը, Բաբկեն Չոբանյանը, Արեն Վաթյանը, Սերգեյ Դանիելյանը և այլք»,–ասաց Եզեկյանը։

Հարցին, թե այս տարի կհասցնե՞ն «Սոյուզմուլտֆիլմի» ամբողջ ոսկյա հավաքածուն հայերեն թարգմանել` Եզեկյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, և իրենք էլ են շահագրգռված, որպեսզի արագ ավարտեն աշխատանքները և հեռարձակեն Shant kids–ով։

Հիշեցնենք, որ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մաշկովցևը, խոսելով հակական հեռուստաընկերության հետ համագործակցության մասին, ասել էր, որ այն հետաքրքիր փորձ կլինի։

«Մաշան ու արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկն ավելի քան 3 մլրդ անգամ են դիտել