ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա-Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ըստ անհրաժեշտության ավտոբուսով կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հայտնում է նաև, որ PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին։