Հայաստանում 99.9 տոկոսով կորոնավիրուս չկա. Թորոսյան

Նախարարի խոսքով`արդեն պայմանավորվածություն ունեն մի չինական ընկերության հետ, և կորոնավիրուսի ստուգման թեստերը կբերվեն Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների վստահեցրեց`հավանականությունը, որ Հայաստանում կորոնավիրուս չկա 99.9 տոկոս է։

Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը կոնկրետ այս վարակն ախտորոշելու թեստեր չունի և մինչ օրս առաջնորդվել է հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները ստուգելով։

«Ախտորոշիչ թեստերի հետ խնդիր ունենք, քանի որ հիվանդությունը նոր է, և ախտորոշիչ թեստերը նոր են մշակվում, սակայն այսօր առավոտյան մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի չինական ընկերության հետ, և մի քանի ժամվա ընթացքում թեստերը կլինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը»,–ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ թեստերը կիրառվելու են միայն այն մարդկանց համար, որոնց մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ի հայտ կգան։

Հայաստանը կորոնավիրուսի բացահայտման համար նախատեսված լաբորատոր թեստ չունի

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաջին նիստը գումարվել է այսօր առավոտյան` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 31–ի դրությամբ Չինաստանում ավելի քան 7834 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 213 դեպք:

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը։ Նրանք կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: