ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը մինչև հիմա գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ։ Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա, և այդ սկզբունքը պետք է պահպանվի»,- նշված է հայտարարությունում:
ԵԽԽՎ–ն կհետևի, որ Հայաստանի իշխանությունը շարունակի գործել այդ կերպ, եթե անգամ այդ մեխանիզմի` 2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն միտված նպատակը տեղին է։
Համազեկուցողները նաև մտահոգություն են հայտնել ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։
«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանք չկարողանան համագործակցել այդ սկզբունքներով, վնաս կհասցնեն մեկը մյուսին: Հետևաբար մենք մտահոգված ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է երկարաժամկետ վնասներ հասցնել ամբողջ դատական համակարգին»,- նշում են համազեկուցողները։
Համազեկուցողները կողմերին հորդորում են մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։
Այդ չարաբաստիկ գրիչը, որ սկզբում Թովմասյանի ձեռքում էր, իսկ հետո հայտնվեց Փաշինյանի մոտ