ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին
«Վանցյանը Քննչական կոմիտե է հրավիրել 2 քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար։ Խոսքը գաղտնալսումների գործի և ՀՖՖ–ում գրանցված չարաշահումների գործի մասին է»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` գաղտնալսումների գործով ուսումնասիրվել է Վանեցյանի անձնական հեռախոսը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Նրանք քննարկում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
Կառավարության ղեկավարն այդ արտահոսքերը որակել էր որպես հակահեղափոխական փորձ: