Միշուստինն առաջարկ է արել, որը դուր է եկել Փաշինյանին

ՌԴ կառավարության նորանշանակ ղեկավարը գոհ է երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման մակարդակից։ Նա կոչ է արել ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր` հունվարի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նոր կառավարությունը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը։ Հանդիպումը կայացել է Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։

«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ

«ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը», – ասել է Միշուստինը։

Միշուստինը գոհ է երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման մակարդակից։ Նա կոչ է արել ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ:

«Հաճույքով», – պատասխանել է Փաշինյանը։

Միշուստինը հանդիպման ընթացքում նշել է, որ Ռուսաստանին ու Հայաստանին կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Երկրները համագործակցում են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան