Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում

Դատելով դիտումների քանակից և մեկնաբանություններից` սոցցանցերի օգտատերերը հավանել են ոչ միայն տեսահոլովակը, այլև իր դերը հիանալի մարմնավորած օլիմպիական չեմպիոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նկարահանվել է երգիչ Գագիկ Եզակյանի «Երկու կես» տեսահոլովակում։

Տեսահոլովակը ընդամենը մի քանի րոպե առաջ է տեղադրվել YouTube–ի պաշտոնական էջում։

Անդրադառնալով տեսահոլովակին` Եգորյանը գրել էր` սիրելի բարեկամներ, այսօր 21.00–ին կկայանա ընկերոջս` «Երկու կես» տեսահոլովակի պրեմիերան։ Դիտեք բոլորդ։

«Պետք է ցույց տանք` ինչի ենք մենք ընդունակ». Յանա Եգորյանը` WADA-ի որոշման մասին

Օլիմպիական չեմպիոն հիանալի է կատարել կամակոր, միևնույն ժամանակ նուրբ ու ռոմանտիկ կնոջ դերը։ Տեսահոլովակում գեղեցկուհի Յանան ներկայացել է բաց կապույտ զգեստով, որն ընդգծում է նրա կառուցվածքը, ինչպես նաև կարմիր զգեստով և սուսերամարտիկի «հարազատ» հանդերձանքով։

«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ

Instagram–ի իր էջում երգիչը տեսահոլովակից հատված է հրապարակել, որն արդեն 4 հազար դիտում ունի։ Դատելով մեկնաբանություններից, տեսահոլովակը դուր է եկել բաժանորդներին։ «Երկուսդ էլ գեղեցիկ եք։ Շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ», «Շնորհավորում եմ։ Գեղեցկուհի Եգորյանը կերտեց ձեր տեսահոլովակը», «Հիասքանչ է», «Հիանալի է»,- գրել են նրանք։