Կլուծվի՞ վերջապես Երևանի տրանսպորտի խնդիրը. քաղաքապետարանը շարունակում է բանակցությունները

Տրոլեյբուսներ կամ էլեկտրական ավտոբուսներ գնելու հնարավորությունը քննարկվում է արդեն մի քանի տարի։ Ամբողջ հույսը վարկն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Երևանի քաղաքապետարանի հետ շարունակում է քննարկել ժամանակակից տրանսպորտային համակարգի համար տրամադրվելիք վարկը։

Ինչ է տվել Վրաստանին բալային համակարգը. հարևանները խոստանում են տրամադրել իրենց փորձը

Համաձայնագրի նախագիծը քննարկվում է արդեն մի քանի տարի։ Ավելի վաղ, նախագծի համաձայն, նախատեսվում էր ձեռք բերել տրոլեյբուսներ, այնուհետև էլեկտրական ավտոբուսներ։ Նախագիծը մի քանի անգամ հետաձգվել է, բայց Գվինդաձեի խոսքով` չի մոռացվել տրանսպորտի խնդիրը։

«Մենք ուզում ենք, որ նախագիծը լուծի քաղաքային տրանսպորտի հիմնական խնդիրները և օգնի ստեղծել տրանսպորտի ժամանակակից համակարգ։ Դա ոլորտներից մեկն է, որտեղ ՎԶԵԲ–ը մեծ փորձ ունի, և մենք պատրաստ ենք այդ փորձը կիրառել Հայաստանում», – հավելեց նա։

Եվրոպացիները կօգտագործեն Հայաստանի արևը. գործին միացել են ՎԶԵԲ–ն ու IFC–ն

Հիշեցնենք, որ անցած տարի ՎԶԵԲ–ը խոշոր վարկ է տրամադրել Թբիլիսիին՝ ավտոբուսների նոր խմբաքանակ գնելու համար։