Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է Ժնևում կայացած երկօրյա քննարկման ընդհանուր պատկերը։ Հանդիպումը մեկնաբանել է նաև ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի ժնևյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն է տարածել։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»,– նշել է նա:

Ըստ Նաղդալյանի` նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Մակրոնն ասել է` ինչպես կարող են ֆրանսիացիներն օգնել Ղարաբաղի բնակիչներին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան էլ ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ամենաինտենսիվն են եղել վերջին տարիներին։

Բանակցությունների առաջին փուլը կայացել է երեկ, հանդիպումը տևել է 7 ժամ։ Այսօր նախարարների հանդիպումը տևել է 4 ժամ։

«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ». Օհանյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին

 «Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամենաինտենսիվն են եղել վերջին տարիների ընթացքում։ Կողմերը քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` քննարկվել են 2019թ.-ին ներկայացված առաջարկները, մասնավորապես` երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, մարդասիրական փոխանակումը, այն սկզբունքները և բաղադրիչները, որոնք կազմում են կարգավորման հիմքը, հատկապես` Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները և բանակցային գործընթացի ակտիվացումը։

Փետրվարին Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա, բայց ոչինչ բացառված չէ

Նյութի հրապարակման պահին հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ պաշտոնական հայտարարություն չկար։

Նշենք, որ վերջին անգամ ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցություններ են կայացել 2019թ–ի դեկտմբերի սկզբին Բրատիսլավայում։