Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց

Հանդիպման օրակարգում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Facebook-ի իր էջում այս տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյանի ու Մամեդյարովի` կիսատ մնացած հանդիպումը շարունակվում է

Նշենք, որ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հիշեցնենք`  Հայաստանիև Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել էր երեկ` հունվարի 29–ին։ Նաղդալյանը ուշ երեկոյան հայտնել էր, որ այն շարունակվելու է նաև այսօր։

ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել

Հանդիպման օրակարգում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ է:

Նախորդ անգամ Հայաստանիև Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։