ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դաշնակիցների գործողությունները Կովկասում չեն նպաստում կայունությանն ու անվտանգությանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ռազմական անվտանգության մարտահրավերների պահպանմանը նպաստող գործոններից մեկը ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի` Կովկասում ազդեցությունն ամրապնդելու ձգտումն է», – նշեց նա։
Գեներալն ավելացրեց, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ակտիվորեն զարգացնում են ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` փորձելով երկիրը դարձնել Ռուսաստանին հակազդելու հիմնական գործիք, տեխնիկական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։
Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը
Նրա խոսքով` ամերիկյան և ՆԱՏՕ–ական մասնագետների օգնությամբ տարեցտարի ընդլայնվելու են վրացական ԶՈւ մարտական պատրաստվածության մասշտաբները։ Սրա հետ մեկտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական ակտիվ գործունեության է ձգտում տարածաշրջանում։
ՀԱՊԿ ներկայացուցչի խոսքով` դրա վկայությունն է այն փաստը, որ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի նավերն անցած տարի պարբերաբար մուտք են գործել Վրաստանի սևծովյան նավահանգիստներ։
«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի