Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ղազախստան

ՀՀ վարչապետն Ալմաթիում կմասնակցի հերթական նիստին, երկկողմ հանդիպումներ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության Twitter–յան էջում։

Փաշինյանի աշխատակազմում հաճախ պատկերացում չունեն` ինչ է կատարվում ոլորտներում. Ավետիսյան

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Փաշինյանը վերջին անգամ Ղազախստանում է եղել 2019 թվականի մայիսին, երբ Նուր-Սուլթանում կայացել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան