ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ։
«Քրեական գործեր են հարուցվում Ծառուկյանի ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։ Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ և իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում»,- գրում է պարբերականը։
Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն
Ըստ աղբյուրի` ԲՀԿ առաջնորդը թերևս կանխազգում է այդ հեռանկարը, և նրա` խորհրդարան գնալը պատահական չէր։ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտել էր, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը:
«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է
«Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»»,- ասել է Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը երեկ ԱԺ–ում անդրադարձել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի պահվածքին։