ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik.Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է HSBC–ի մասնաճյուղերը փակելու տեղեկությանը։
Ավելի վաղ Reuters–ը հայտնել էր, որ HSBC-ն դիտարկում է իր բիզնեսը մի շարք երկրներում` Հունաստանում, Թուրքիայում, Օմանում և Հայաստանում, կրճատելու հարցը։ Սրանք այն երկրներն են, որտեղ բանկային գործարքները մեծ չեն, փոխարենը մեծ է այլ բանկերի հետ մրցակցությունը։
Կենտրոնական բանկն այս տեղեկության առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին:
«Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»»,– ընդգծել է ԿԲ–ն:
Նշվում է նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտից:
HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Գազիյանը Sputnik Արմենիային հայտնեց` HSBC–ն շահարկումներին չի արձագանքում։
Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ
HSBC-ն աշխարհում սպասարկում է ավելի քան 40 միլիոն հաճախորդի չորս միջազգային բիզնես ուղղություններով` բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, առևտրավարկային ծառայություններ, ֆինանսական շուկաներ և Private Banking: HSBC-ն գործում է 65 երկրում:
Թե՛ Շվեյցարիայում, թե՛ Հայաստանում բանկերը կատարում են հասարակության պահանջը. Գրիգորյան