ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք ոչ սթափ վիճակում են վարել ավտոմեքենան։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, վերոնշյալ վարորդները խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ, եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը։
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանումուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։
Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։