Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդի դի են հայտնաբերել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդ դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«911 ծառայությունը հունվարի 29-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի «հայրենիքում»` Ուհան քաղաքում, այժմ 6 հայ կա. նրանք տնից դուրս չեն գալիս

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 1988 թ.-ին ծնված Տիգրան Ա.-ի դին: