ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան իշխանությանը կոչ է արել բանտից բաց չթողնել Համբիկ Սասունյանին, որը 1982 թվականին Լոս Անջելեսում սպանել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։
«Կոչ ենք անում ԱՄՆ–ի իշխանությանն ազատ չարձակել Համբիկ Սասունյանին, որը դաժանորեն սպանել է գլխավոր հյուպատոս Արիկանին»,– նշվում է Թուրքիայի ԱԳՆ–ի Twitter–ի էջում։
Կալիֆոռնիայի օրենքներով` ավելի քան 25 տարի բանտում անցկացրած դատապարտյալները պայմանական վաղաժամ ազատման մասին միջնորդագիր ներկայացնելու իրավունք են ստանում։ Սասունյանը մի քանի անգամ անհաջող փորձեր է արել օգտվելու այդ իրավունքից։
Սակայն 2019 թվականի դեկտեմբերի վերջին Սասունյանը ստացել էր այդ իրավունքն ու այս տարվա հունվարի 27–ին դատարանը միջնորդագիրը բավարարելու որոշում է կայացրել։ Նահանգապետը պետք է հաստատի որոշումն, ու այն կարող էր բողոքարկվել։
Սասունյանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով այդպես էլ չհայտնաբերված հանցակցի հետ գնդակահարել էր Արիկանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման։
Թրամփը չի կարող հաշվի չառնել Կոնգրեսի կարծիքը. փորձագետը` Ցեղասպանության բանաձևի մասին