Սարուխանում ընտանիքի անդամներն ու նրանց անչափահաս հյուրը թունավորվել են շմոլ գազից

Երիտասարդ ամուսինների, նրանց երեխաների ու ՌԴ–ից հյուր եկած ազգականի ինքնազգացողությունը վատացել է լուսադեմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր Գավառի հիվանդանոցում հոսպիտալացվել են երիտասարդ ամուսիններ՝ իրենց 13 և 10–ամյա երեխաների հետ։

Ճամբարակի «Արաքս» հանդիսության սրահում 9 մարդ թունավորվել է շմոլ գազից

Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, երեքը երեխաներ են

Նրանք բուժհաստատություն են տեղափոխվել Սարուխան գյուղի իրենց տնից։ Նույն հասցեից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրանց ազգականի որդին, որը 15 տարեկան է։ Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի՝ Ռուսաստանի քաղաքացի է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` սարուխանցիների ու նրանց հյուրի հոսպիտալացման պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել։

Նրանց ինքնազգացողությունը վատացել է լուսադեմին և, բարեբախտաբար, հնարավոր անդառնալի հետևանքները կանխվել են։

Ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքը եղել է գիշերվա ժամերին, երբ նրանք քնած են եղել։

Գավառի ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ծովինարյանների ընտանիքն ու նրանց հյուրն արդեն համապատասխան բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել հիվանդանոցից։ 

Իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից