Փաշինյանը փոխնախարարի է ազատել պաշտոնից

Փոխնախարարը պաշտոնը ստանձնել էր անցած տարվա ամռանը, բայց մինչ այդ նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Փաստաթուղթը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։ 

Գեղամ Վարդանյանը 2018 թվականի հունվարի 11-ին նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Իսկ անցած տարվա հունիսի 4-ին ստանձնել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը։

Առանց դրական հարցի, բայց կատակներով․ Փաշինյանի ասուլիսի զավեշտալի դրվագները

Հիշեցնենք` դեռ 2018 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ 2020 թվականի փետրվարի 1-ից Տիգրան Սարգսյանը կլքի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահի պաշտոնը, նրան կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչը։ Նախագահին փոխելուց հետո Հայաստանը ԵԱՏՀ–ում նախարարական երկու պորտֆել կունենա։ Գեղամ Վարդանյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար), իսկ Արտակ Քամալյանը նշանակվել է ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար):