«Նավակ ճոճողը» փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել

Առցանց տիրույթում «Նավակ ճոճող» անունով հայտնի ակտիվիստը կփոխարինի Լևոն Մելիքյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Փաշինյանը փոխնախարարի է ազատել պաշտոնից

Ավելի վաղ հայտնել էինք, որ փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել երեք անձ, որոնցից մեկն էլ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն է (ակտիվիստ, որը հայտնի է «Նավակ ճոճող» անունով)։ 37-ամյա Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է։

ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել 2019 թվականի նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լևոն Մելիքյանն Արսեն Թորոսյանի հրամանով այդ պաշտոնում էր նշանակվել 2019–ի մայիսի 6-ին` 6-ամսյա ժամկետով։

Փաշինյանի աշխատակազմում հաճախ պատկերացում չունեն` ինչ է կատարվում ոլորտներում. Ավետիսյան