Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է. ԱԳՆ խոսնակը հրապարակում է արել

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն այսօր ավարտվել է, բայց այն շարունակվելու է նաև հունվարի 30-ին:

Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն էապես տարբերվում է Ադրբեջանինից. Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել է

Նաղդալյանը նշել է, որ հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել էր այսօր Ժնևում։ Այն անց էր կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման օրակարգում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ է:

Նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ