Հովիկը կոմայի մեջ է. ՈՒՀԱ–ի «Հայկական հավաքականի» մասնակիցներից մեկն օգնության կարիք ունի

25 տարեկան երիտասարդին վիրահատելու համար որոշակի գումար արդեն հավաքվել է, բայց այդքանը չի բավարարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ուրախների և հնարամիտների ակումբի Բարձրագույն լիգա անցած «Հայկական հավաքական» թիմի 25-ամյա անդամ Հովիկ Գրիգորյանը ծանր վիճակում է։ Թիմը հայտարարություն է տարածել Instagram-ում` նշելով, որ երիտասարդը վիրահատության կարիք ունի։

«Նոր հայերն» ու հին կապերը. Գարիկ Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել

«Հունվարի 8-ին Հովիկն ուղեղի կաթված է ստացել, որոշ ժամանակ հիվանդանոցում է մնացել։ Հունվարի 21-ին նրան դուրս են գրել, որովհետև իրեն լավ է զգացել և ապաքինվել է։ Իսկ արդեն հունվարի 23-ին կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Հիմա Հովիկը խորը կոմայի մեջ է։ Նա ինքնուրույն է շնչում, բայց ուղեղում առկա մեծ հեմատոմայի պատճառով դեռ հնարավոր չէ վիրահատել։ Երբ նրա վիճակը մի փոքր լավանա, հնարավոր կլինի վիրահատություն անել»,– գրված է հայտարարության մեջ։

Թիմը որոշակի գումար հավաքել է վիրահատության համար, բայց այդքանը բավարար չէ, որովհետև մեկուկես միլիոն ռուբլի է անհրաժեշտ։ «Հայկական հավաքականի» անդամները վստահ են, որ Հովիկը կհաղթահարի հիվանդությունը, իսկ բարի մարդիկ կօգնեն գումարով։

Նշենք, որ 998.511 հազար ռուբլի արդեն հավաքվել է։

 

Չարորակ նորագոյացությունների պետպատվերով վիրահատություններն ավելացել են 4.5 անգամ