Դանակահարություն Երևանում. մոտ 40–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Երևանում դանակահարված տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ Նրան վիրահատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Երևանում այսօր դանակահարություն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված մոտ 40-ամյա տղամարդու կրծքավանդակին դանակի հարվածից առաջացած վնասվածք է եղել։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

Բժիշկներին հաջողվել է վիրահատության շնորհիվ փրկել տղամարդու կյանքը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։ Բուժխումբը կանչով մեկնել է մայրաքաղաքի Նորաշեն թաղամաս։ Տուժածը եղել է իր բնակարանում։ Տեղեկությունը փոխանցվել է իրավապահներին, նրանք պարզում են, թե ինչ հանգամանքներում և որտեղ է տղամարդը դանակահարվել։