ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Ի՞նչ երաշխիք կա, որ կապիտալ ծախսերի թերակատարման պատմությունը չի կրկնվի»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի փաստացի ցուցանիշներին:
Sputnik
Ավետիսյան. «Ի՞նչ երաշխիք կա, որ կապիտալ ծախսերի թերակատարման պատմությունը չի կրկնվի»

2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նշել էր, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի աճը բացարձակ իմաստով կարևոր և դրական ցուցանիշ է, սակայն խոսք չկա այն մասին, որ 2018-19թթ.-ին պետական բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են: Օրինակ, 2019թ.-ին այդ ծախսերը 61 տոկոսով չեն կատարվել, որոնք կազմել են լուրջ միջոցներ՝ մոտ 60 մլրդ դրամ:

Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում. Փաշինյանին թվերն ուրախացրել են

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նշանակություն ունեն կապիտալ ծախսերը և ինչպես են դրանք անդրադառնում մարդկանց կյանքի որակի և առհասարակ տնտեսական զարգացման վրա, տնտեսագետն առանձնացնում է երկու գործոն: 

«Առաջինն ուղղակի ազդեցությունն է, որովհետև պետական բյուջեից կապիտալ ծախսերը ենթադրում են իրական ներդրումներ տնտեսության մեջ: Այսինքն՝ փող է ծախսվում տնտեսության մեջ, ինչն ուղղակիորեն արտացոլվում է մարդկանց կյանքում նոր աշխատատեղերով կամ ընդհանուր տնտեսական պայմանների բարելավմամբ: Իսկ երբ նախատեսված ծախսերը թերակատարվում կամ չեն կատարվում, նշանակում է՝ սպասումը, որ ուներ տնտեսությունը, չի իրականանում, ինչն ունենում է վատ հետևանքներ, ընդհուպ մինչև աշխատատեղերի կրճատում: Իսկ երկրորդ գործոնն առնչվում է բազմապատկիչ էֆեկտին, որովհետև ներդրումները հիմնականում ենթակառուցվածքներում են և բարելավում են ընդհանուր տնտեսական միջավայրը»,- նշում է տնտեսագետը:

Բանկերն ավանդատուի գումարով միլիոններ են աշխատում, տիրոջը բաժին չեն հանում

Ավետիսյանի գնահատմամբ՝ թվային ցուցանիշների իմաստով դրական միտումն ակնհայտ է, բայց մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ 2020թ.-ին իրականում չի կրկնվի կապիտալ ծախսերի թերակատարման պատմությունը, ինչն իշխանափոխությունից հետո էր: Հետևաբար, հիմնական երաշխիքն, ըստ Թադևոսյանի, քաղաքական կամքն է, որ պետք է դրսևորի գործող կառավարությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը