ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին և 30-ին Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց միջնորդությամբ Մնացականյանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք` անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում. Մնացականյան
Կողմերը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները
Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։