ԵՐԵՎԱՆ, հունվարի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 28-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Պարզվել է, որ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Կոտայքի մարզի Արագյուղի սկզբնամասում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով (մոտ 20 մ) հայտնվել հարակից դաշտում: Մեքենայի 28-ամյա վարորդը տեղում մահացել է:
Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: