RT-ի թղթակիցը վիրավորվել է սիրիական Իդլիբում

Լրագրողին Խան Շեյխունա հիվանդանոցից տեղափոխում են Համա քաղաքի պետական բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. RT հեռուստաալիքը հայտնում է, որ Սիրիայում RT–ի թղթակից Վաֆա Շաբրունին այսօր Սիրիայի Իդլիբ քաղաքում վիրավորվել է։

RT հեռուստաալիքի դիտումները YouTube–ում հատել են 10 միլիարդի շեմը

Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն` լրագրողը տուժել է Մաարրաթ ալ-Նուման բնակավայրում գրոհայինների նահանջից հետո մնացած արկի պայթյունի հետևանքով։

Հայտնի է, որ Շաբրունին ողջ է։ Լրագրողին Խան Շեյխունա հիվանդանոցից տեղափոխում են Համա քաղաքի պետական բուժկենտրոն։

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր