Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, հունվարի 29 – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Իտալիայում ուղևորնե՞ր են մնացել. նոր մանրամասներ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է  միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է  միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 132–ի

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: