Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախում վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik.Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը։

«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: