ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՌԴ Կրասնոարմեյսկու շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ ՀՀ քաղաքացի մահացել է, երկուսը` հոսպիտալացվել են։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 28-ին, ժամը 19:00-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում երեկ` հունվարի 27-ին, ժամը 12:45-ին Սիզրան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 372-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են Mercedes մակնիշի բեռնատարը և Nissan մակնիշի ավտոմեքենան:
Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ՃՏՊ-ի հետևանքով Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1998 թ.-ին ծնված Վանիկ Ք.–ն, տեղում մահացել է: Զավեն Ք.-ն (ծնված 1996 թ.) և Արամայիս Ք.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են Կրասնոարմեյսկու շրջանի ԲԿ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` «Նիսան» ավտոմեքենայի ղեկին եղած 52–ամյա Արամայիս Ք–ն երկու ուղևորների հայրն է։ Նրա որդիներից 21–ամյա Վանիկ Ք–ն մահացել է, իսկ մյուս որդին` 23–ամյա Զավեն Ք–ն, գանգուղեղային բաց վնասվածքով և գլխուղեղի սալջարդով տեղափոխվել է հիվանդանոց։ Արամայիս Ք–ն ևս գանգուղեղային վնասվածք ու որովայնի բութ վնասվածք ունի։